Հուսանք, սա հայկական պետականության տակ դրվող հերթական ռումբը չէ. Նախկին պատգամավոր

ՀՀ Վարչապետի որոշմամբ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, այսինքն` պետական բարձրաստիճան պաշտոնյա է: Այստեղ խնդիր կա` իրավական, առավել ևս` բարոյական տեսանկյունից: ԱՄՆ-ում չծնված մարդը, որ ԱՄՆ քաղաքացի է դառնում, տեսե՞լ եք երդման տեքստը, որ անձնագիր ստանալուց պարտավոր է արտաբերել ու երդվել: Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված և այս տեքստով երդված ու ԱՄՆ անձնագիր ստացած մարդը եթե աշխատելու է հանուն Հայաստանի Հանրապետության պետական շահերի ու հարկատուից աշխատավարձ է ստանալու, կամ ամերիկյան պետության հետ անկեղծ չէ կամ հայկական: Հուսանք, սա հայկական պետականության տակ դրվող հերթական ռումբը չէ:

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյան

Նմանատիպ գրառումներ