«Հրապարակ». «Իմ քայլում» միակարծիք են Ծառուկյանի հարցում. Նա չպետք է լինի ԱԺ-ում. կա մի բան, որ նրանց նյարդայնացնում

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունում շատ քիչ հարցերի շուրջ են բոլորը միակարծիք։ Նման հարցերից է Գագիկ Ծառուկյանի հանդեպ վերաբերմունքը։ Ոմանք ավելի խիստ են տրամադրված, մի մասը կարծում է, որ դա մեղմորեն է պետք անել։ Բայց միակարծիք են՝ Ծառուկյանը չպետք է լինի խորհրդարանում։

Նրանք նաեւ նյարդայնանում են, որ Ծառուկյանը զանգում, հանդիպում է Նիկոլ Փաշինյանին։ Մի քննարկման ժամանակ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ասել է․ «Մենք պիտի հասնենք նրան, որ Ծառուկյանը զանգի միայն Լիլիթ Մակունցին, չհամարձակվի կապվել վարչապետի հետ»։ Շատերը համաձայնել են նրա ասածին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ գրառումներ