Հետաքրքիր փաստեր

«Ճշմարտությունն արևի նման է․ դու կարող ես պաշտպանվել նրանից, բայց այն դրանից չի անհետանա». Էլվիս Փրեսլիի 12 ամենադիպուկ մտքերը, որոնք կյանքի դասեր կտան յուրաքանչյուրին


Ու կան երգիչներ, ովքեր պատմություն են կերտել։ Առաջարկում ենք ծանոթանալ նրանցից մեկի՝ Էլվիս Փրեսլիի ամենադիպուկ 12 մտքերին, որոնք կյանքի դասեր կտան յուրաքանչյուրին։ 

1. Բանակը սովորեցնում է տղաներին մտածել տղամարդկանց պես: 

2. Հենց սկզբից ամեն ինչ նույնն է եղել, միակ տարբերությունն այն է, որ ամբոխները հիմա ավելի մեծ են: 

3. Ավելի քիչ կռիվներ, ավելի շատ կայծ, փակիր բերանդ ու բացիր սիրտդ: 

4. Վերցրո՛ւ ձեռքս, կյանքս էլ խլի՛ր, բայց, միևնույն է, չեմ կարող չսիրահարվել քեզ: 

5. Ճշմարտությունն արևի նման է, կարող ես ուղղակի պաշտպանվել նրանից, բայց այն դրանից չի անհետանա: 

6. Չենք կարող մեր երազանքները կառուցել կասկածող մտքերի վրա: 

7. Ամբոխի մեջ եմ, բայց այնքան միայնակ եմ: 

8. Պետք է հետևես երազանքիդ, որտեղ էլ որ այն տանի քեզ: 

9. Տխուր է, որ կարող ես սիրել մեկին ու դեռ սխալ մարդ լինել նրա համար:

10. Արա այնպիսի բան, որն արժանի լինի հիշվելու: 

11. Ունեցածդ չէ, որ ստիպում է մարդկանց փորձել հետևել քո օրինակին, այլ այն, թե ինչպիսին դու կաս իրականում: 

12. Մարդիկ կարծում են՝ խենթ ես, երբ խոսում ես այնպիսի բաներից, որոնք նրանք չեն հասկանում: 

Առնչվող Հոդվածներ