Մալայզիայում նկարահանել են, թե ինչպես է կապիկը գողանում մեքենայի պետհամարանիշը (տեսանյութ):

Մալայզիայում տեսագրել են, թե ինչպես է վայրի կապիկը կայանված ավտոմեքենայի վրայից պոկում պետհամարանիշը:

Ինչպես գրում է Корреспондент-ը, հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է կենդանին համառորեն հանում համարանիշը մեքենայի վրայից, ապա բարձրանում մեքենայի տանիքին իր «ավարն» ուսումնասիրելու համար:

«Ընկերոջս հետ նախ նկատեցինք մի խումբ կապիկների, որոնք քայլում էին կայանատեղիում: Երբ հասկացա, որ կենդանիներից մեկը փորձում է պոկել մեքենայի պետհամարանիշը, անմիջապես հանեցի հեռախոսն ու սկսեցի նկարահանել», — նշել է տեսանյութի հեղինակը:

 

Մալայզիայում նկարահանել են, թե ինչպես է կապիկը գողանում մեքենայի պետհամարանիշը (տեսանյութ):

Մալայզիայում նկարահանել են, թե ինչպես է կապիկը գողանում մեքենայի պետհամարանիշը (տեսանյութ):

Gepostet von NewsDay.am am Sonntag, 30. Dezember 2018

Նմանատիպ գրառումներ