Մահացել է բոսսա-նովայի «հիմնադիր-հայրը»՝ Ժուան Ժիլբերտուն:

Հանրահայտ բոսսա-նովա երաժշտական ուղղության հիմնադիրներից մեկը՝ բրազիլացի Ժուան Ժիլբերտուն, հեռացել է կյանքից, հայտնում է BBC-ն՝ մանրամասնելով, որ երաժիշտը 88 տարեկան էր:

Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հաստատել է նրա որդին:

«Հայրս հեռացավ կյանքից: Նրա պայքարը վեհ էր»,-գրել է տղամարդը՝ չմանրամասնելով մահվան պատճառը:

Ժուան Ժիլբերտուն համարվում է բոսսա-նովայի հիմնադիր հայրերից: Նա իր երաժշտական կարիերայի ընթացքում թողարկել է ավելի քան 20 ալբոմ և մի քանի անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի:

Նմանատիպ գրառումներ