Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը. այս մասին տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միության ֆեյսբուքյան էջը:

Հրաչյա Աշուղյանը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 7-ին` Թբիլիսիում: Դերասան Գևորգ Աշուղյանի որդին է: 1963թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1963-75թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1975թ-ից` հայկական հեռուստաթատրոնում` որպես ռեժիսոր, հետագայում` գլխավոր ռեժիսոր: 1967թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2002թ-ից` պրոֆեսոր), 1992թ-ից` Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում:

Հ. Աշուղյանի բեմադրություններից են՝ Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները», Շեյնինի «Ծանր մեղադրանք», Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» (երեքն էլ՝ Սունդուկյանի անվան թատրոն), Երվանդ Օտյանի «Թաղականին կնիկը» և այլն։

Նմանատիպ գրառումներ