Մահացել է ֆրանսիացի փիլիսոփա Միշել Սերը:

Հունիսի 1-ի երեկոյան 88 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի գրող և փիլիսոփա Միշել Սերը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հեղինակի գործերը հրապարակած Pommier հրատարակչությանը հղումով:

«Նա կյանքին հրաժեշտ է տվել խաղաղ կերպով՝ ընտանիքի անդամներով շրջապատված»,- հայտնել է հրատարակչության խմբագիր Սոֆի Բանկարը:

Միշել Սերը ծնվել է 1930թ.-ին: Նա ավելի քան 50 աշխատությունների հեղինակ է: Փարիզում նա երկար տարիներ դասախոսություններ է կարդացել և մանկավարժական գործունեություն ծավալել, իսկ 1990թ.-ին Ֆրանսիական ակադեմիայի անդամ է ընտրվել:

1986թ.-ին Սերը գրականության ոլորտում շնորհվող «Մեդիչի» մրցանակի դափնեկիր է դարձել:

Նմանատիպ գրառումներ