Մայրը որդու լուսանկարում մահացու հիվանդության նշան է հայտնաբերել:

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Սթեյսի Դեքլերկը օգնել է փրկել վեցամսյա որդուն՝ Բրոուդիին, աչքի ցանցաթաղանթի ուռուցքից, երբ նրա լուսանկարները նայելիս հիվանդության ախտանշաններից մեկն է հայտնաբերել, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով The Sun պարբերականին։

Ինչպես պատմել է կինը, նա նայում էր որդու լուսանկարները եւ տեսել է, որ նրա աջ աչքում սպիտակ փայլ կա։ Կինն սկսել է փնտրել երեւույթի բացատրությունը ցանցում։

«Ամեն բան քաղցկեղի մասին էր վկայում, բայց ես շարունակում էի փնտրել այլ վարկածներ»,- ասել է Սթեյսին։ Նա խոստովանում է, որ չէր ցանկանում հավատալ դրան։

Արդյունքում՝ կինը որոշեց, որ փայլը սովորական արտացոլանք է։

Երբ որդին սկսեց վատ տեսնել, Սթեյսին նրան տարավ բժշկի մոտ։ Հիվանդանոցում ախտորոշեցին ռետինոբլաստոմա՝ աչքի ցանցաթաղանթի չարորակ ուռուցք։ Տղան ներզարկերակային քիմիաթերապիայի երեք սեանս անցավ, որի արդյունքում ուռուցքի չափսը կիսով չափ փոքրացավ։ Բայց տղան մնաց առանց թարթիչների եւ հոնքերի։

«Շատ դժվար է հասկանալ՝ կա՞ն արդյոք որեւէ ախտանշաններ, հատկապես երբ երեխաներն այդքան փոքր են»,- ասում է Սթեյսին։

Այժմ տղան անընդհատ բժիշկների հսկողության տակ է, մինչեւ որ լրանա նրա հինգ տարին, քանի որ կա կրկնվելու հավանականություն։

Նմանատիպ գրառումներ