Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. Դատարանը հրապարակեց որոշումը

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մերժել Մանվել Գրիգորյանի պաշտպանի միջնորդությունը և անփոփոխ թողնել գեներալի խափանման միջոցը:

Նախկին պատգամավորի պաշտպաններից Լևոն Բարսեղյանը միջնորդություն էր ներկայացրել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար՝ հիմք ընդունելով առողջական խնդիրները: Փաստաբանի նաև նշել էր, որ այդ հիմքը բավարար չլինելու դեպքում դատարանը կարող է քննել նաև գրավի հարցը և խափանման միջոցը փախի 10 միլիոն դրամ գրավի դիմաց:

Մանվել Գրիգորյանն այսօրվա նիստին չէր մասնակցում, քանի որ առողջական խնդիրները թույլ չեն տվել անել դա:

Նմանատիպ գրառումներ