Մարգարիտա Սիմոնյանի «Սև աչքեր» գիրքը վաճառքի առաջատարն է:

«Ռուսաստանն այսօր» գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի «Սև աչքեր» պատմվածքների ժողովածուն գլխավորել է «Բիբլիո-Գլոբուս»-ի գնորդների շրջանում ամենամեծ ժողովրդականությունը վայելող գրքերի ցանկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես նշված է առևտրային ցանցի կայքում,  ժողովածուն ամենավաճառվածն է դարձել «Գեղարվեստական գրականություն» բաժնում նոյեմբերի 11-17-ը վաճառված գրքերի շարքում։

«Սև աչքերը» շրջանցել են գրող Վիկտոր Պելևենի «Թեթև հպումների արվեստը» գիրքը և ֆրանսիացի Միշել Ուելբեկի «Սերոտոնին» վեպը։

Նմանատիպ գրառումներ