Մարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է. Պուտին

Նախօրեին միջազգային լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Վենեսուելայի իրեն անօրինական հռչակած ժամանակավոր ղեկավար Խուան Գուայդոն համակրելի մարդ է, որին նա չեզոք է վերաբերվում, սակայն նրա իշխանության գալու մեթոդը խաոսային է:
«Նա համակրելի մարդ է, ես նրան նորմալ եմ վերաբերվում, ամբողջովին չեզոք, սակայն եթե մենք կիրառենք իշխանության գալու այդ պրակտիկան՝ մարդը դուրս է գալիս հրապարակ, աչքերը երկինք հառում և աստծո առաջ իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է, թե ոչ: Այդ դեպքում քաոս կլինի ողջ աշխարհում», — ասաց նա: Հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա նաև հավելեց, որ «նման կերպ Նահանգներում նախագահ ընտրենք, որտեղ պատահի, Մեծ Բրիտանիայում այդպես վարչապետ ընտրենք, Ֆրանսիայում՝ նախագահ: Ի՞նչ կդառնա»:
Zham.am

Նմանատիպ գրառումներ