Մարդիկ հատուկ գնում են այստեղ՝ ինքնասպանություն գործելու. Ճապոնիայի անիծված անտառի առեղծվածը

Աոգիկահարայի անտառը Ճապոնիայի ամենահայտնի անտառներից է, որը տեղացիներն անվանում են «Ինքնասպանների անտառ»։ Այստեղ ճապոնացիները գալիս են հատուկ ինքնասպանություն գործելու։ 

Ամեն ինչ սկսվեց 1950-ականներից, երբ մարդիկ ուղղակի գնում էին այս անտառ՝ ինքնասպանություն գործելու, քանի որ այն հարմար էր ամեն առումով․ խիտ ծառածածկույթով էր ու գիշերը դառնում էր գրեթե անտեսանելի։ Սկսած այդ տարիներից՝ անտառում ինքնասպանություն գործելու ավանդույթն ավելի արմատացավ։ 

Տեղի ոստիկանությունը խնդիրը լուծելու համար սկսեց տեսանկարահանող սարքեր տեղադրել անտառում դեպքերը նվազեցնելու ու կանխելու համար, սակայն անօգուտ։ Ինքնասպանների հոսքն անտառ շարունակվում է։ Ասում են՝ մինչ օրս անտառում ինքնասպան են եղել հազարավոր մարդիկ։ 

Բնակիչներն այնքան են սարսափում անտառից, որ որոշել են ծառերին ամրացնել հոգեբանական օգնություն ցուցաբերող հոգեբանների տվյալներ, որպեսզի ինքնասպանության մտադրություն ունեցողները կարողանան հետ կանգնել այդ մտքից ու օգտվել հոգեբանների ծառայություններից՝ նվազեցնելով մահվան հավանականությունը, սակայն մինչ օրս անգամ այս նախաձեռնությունը չի տվել ոչ մի արդյունք։ 

Այս ամենից հետո Ճապոնիայի այս անտառը համարվում է աշխարհի ամենաանիծված վայրերից մեկը, որը դարձել է մահվան տուն ու ինքնասպանությունների տանիք բոլոր հիասթափված, կյանքից հոգնած ու իրենց կյանքն իրենց իսկ ձեռքով վերջ տալ ցանկացողների համար։ 

Նմանատիպ գրառումներ