Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը հոշոտել են 27 ոչխար:

168.am-ը գրում է.

Դեկտեմբերի 1-ին, ժամը 15։03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը հոշոտել են ոչխարներին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից օպերատիվ խումբը:

Տեղեկությունը փոխանցվել է ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ում շրջակա միջավայրի նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներին:

Պարզվել է, որ «Լուսաձոր» կոչվող արոտավայրում դեկտեմբերի 1-ի ժամը 05։30-ի սահմաններում գայլերը հոշոտել են Աշոտ Խ.-ին պատկանող 27 ոչխար, 13-ին վնասել, իսկ 10-ը կորել են:

Նյութի աղբյուր՝ https://168.am/2019/12/01/1214522.html

Նմանատիպ գրառումներ