Մեգան Մարքլը «գողացել է» Քիմ Քարդաշյանի եւ նրա ընտանիքի հանդեպ ուշադրությունը․ Քարդաշյանը զայրացած է

Մայիսի սկզբին հարուստ էր աստղային երեխաների ծնունդներով․ ծնվեց Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի առաջնեկը, լույս աշխարհ եկավ նաեւ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի չորրորդ երեխան։ Թագավորական ընտանիքի երեխայի ծնունդը դարձել է ամենաքննարկվող ու ամենակարեւոր իրադարձությունը եւ դա զայրացրել է Քիմին։

Ким Кардашьян разозлилась на Меган Маркл, «укравшую» внимание к ее семье

Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի ծանոթը հայտարարել է, որ հասարակության ուշադրությունն ուղղված դեպի թգավորական ժառանգի ծնունդը Քիմին Մեգան Մարքլի «ստվերում է թողել»։

Աղբյուրը հայտնել է, որ Քարդաշյանը ողջ ուժերով փորձել է հասարակության ուշադրությունն ուղղել դեպի իր ընտանիք։ Մարքլի ծննդաբերությունից անմիջապես հետո հեռուստաաստղը հայտարարել է, որ երեխան «արեդն ճանապարհին է»։ Սակայն հայտարարությունը քչերին է հետաքրքրել, բոլորը կարդում էին արքայազնի եւ ամերիկյան դերասանուհու որդու մասին լուրերը։

Картинки по запросу meghan markle getty images

Քիմի այժմյան առաջադրանքը՝ դառնալ ավելի հայտնի, քան բրիտանական թագավորական ընտանիքն է։ Նա հույն ունի, որ դա կօգնի նրա ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում։ «Նրա վաղեմի երազանքը՝ առաջին տիկին դառնալն է», — The Mirror-ը ցիտում է աղբյուրի խոսքերը։

Քիմի եւ Քանյեի չորրորդ երեխան ծնվել է մայիսի 10-ին՝ փոխնակ մոր միջոցով։ Ամուսինները դեռ ցույց չեն տվել երեխային, երկրպագուները չգիտեն անգամ նրա անունը։

Մեգանի եւ Հարրիի որդին լույս աշխարհ է եկել մայիսի 6-ին։ Ծնողները նրան Արչի են անվանել։ Բանակային ընկերները վստահ են, որ արքայազն այս քայլով հարգանքի տուրք է մատուցել իր նախկին հրամանատար՝ Թոմ Արչեր-Բերտոնին։

Լուսանկարները՝ Legion-media,Getty Images

Նմանատիպ գրառումներ