Մեծ Բրիտանիայում անցել են ԽՍՀՄ կրթական համակարգին:

Մեծ Բրիտանիան ավարտում է «խորհրդային» կրթական համակարգին անցնելու գործընթացը։ Անգլիայի կրթության նախարար Ջասթինա Գրիննինգը պատմել է, որ բրիտանական բոլոր միջին դպրոցները, հետևելով երկրի ամենահանրահայտ ու ժամանակակից կրթական հաստատություններին, վերջնականապես անցել են ԽՍՀՄ կրթական համակարգին։ Այս մասին տեղեկացնում է postupi.online/journal կայքը։

Բրիտանացիները գնահատել են խորհրդային կրթական համակարգի առավելությունները դեռևս նախորդ դարի 80-ական թթ., երբ սկսվեց «երկաթյա վարագույրի» աստիճանական անկման գործընթացը։ Այժմ բոլոր բրիտանացի երեխաները սովորում են Ռոզենտալի, Լանդաուի ու Կոլմոգորովի դասագրքերով։

Ինչպես նշել են նախարարությունում, իրենց բովանդակության պահպանմամբ խորհրդային դասագրքերի հանգամանալից թարգմանությունից հետո դպրոցականների գիտելիքների մակարդակն ավելի լավացավ։ Հիանալի գիտելիքներ են ցուցաբերում Եվրոպայի ամենաէլիտար ու ներկայանալի դպրոցների շրջանավարտները։

Ստացվում է, որ ամբողջ Իթոնի դպրոցներում աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց երեխաները սովորում են խորհրդային կրթական համակարգով։ Բացի դրանից, Մեծ Բրիտանիան սրանով սահմանափակվել չի պատրաստվում՝ պլանավորելով նմանատիպ փոփոխությունների անցնել նաև բարձրագույն դպրոցում։ Օրինակ, երկրում կհայտնվի գիտությունների թեկնածուի կոչում։ Մինչ այդ այն բնորոշ էր միայն ԽՍՀՄ-ին։

Նմանատիպ գրառումներ