Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական

Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 850 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 412 մարդ (124 կին, 210 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 438 մարդ (131 կին, 223 երեխա)», — նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ գրառումներ