Մենք մտադիր ենք վարչապետի աշխատակազմի հաստիքների թիվն ավելացնել՝ հասցնելով 720-ի. Աղաջանյան

Տարեսկզբին մենք վերջապես իրականացրինք ավտոմեքենաների կրճատումը, ընդհանուր 53 շահագործվող մեքենաներից այսօր վարչապետի աշխատակազմին սպասրկում է 9 մեքենա: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով, վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների թիվը 87-ից դարձել է 44. «Եթե այդ 44-ից հանում ենք 9-ը, դրանք այն մեքենաներն են, որոնք կանգնած են: Դրանց համար վարորդներ չեն պահանջվում : Խոսքն այն մեքենաների մասին է, որոնք օգտագործվում են նաեւ հյուրերիընդունելության համար»:

Անդրադառնալով վարչապետի աշխատակազմում հաստիքների կրճատման հեռանկարին, նա նշեց, որ հաստիքների մասով կրճատումներ չեն եղել, ընդհակառակը, մենք մտադիր ենք հաստիքների թիվն ավելացնել: Այս պահին մեր հաստիքների թիվը կազմում է 584, բայց ուզում եմ արձանագրել, որ դրա մեջ մտնում է տեսչական բարեփոխումների գրասենյակը, քաղծառայության գրասենյակը, անվտանգության խորհրդի գրասենյակը: Հաշվի առնելով, որ նախատեսվում է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը եւ ԵՄ-ի հարցերով զբաղվող գրասենյակը միավորել վարչապետի աշխատակազմին, հաստիքների թիվը կավելանա եւ կդառնա 720, որն ընթացքում կպակասի:

Նմանատիպ գրառումներ