Մեսչյան. «Այն, ինչ այսօր կատարվում է օպերայի տարածքում, երևանցիների պահանջն է»

Պետք է լավ հասկանալ, որ այն, ինչն այսօր կատարվում է օպերայի հրապարակում ոչ թե քաղաքապետարանի, ճարտարապետի, այլ ընդհանրապես երևանցիների պահանջն էր։

Խոսելով օպերայի հարակից տարածքում որոշ սրճարանների ապամոնտաժման մասին` Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

Ըստ Մեսչյանի, քաղաքային իշխանություններն ընդամենը պահանջատերերի կատարողներն են։

«Բոլոր խնդիրները, դժգոհությունները բարդել միայն քաղաքապետարանի վրա, մի փոքր ազնիվ չէ, քանի որ երկար տարիներ երևանցիները երազում էին, որ գոնե մեկ գոտի վերադառնա օպերային»,-ասում է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը։

Մեսչյանի խոսքով` երկրորդ գոտու սրճարանները պետք է ապամոնտաժվեն, բացի մեկից, որը քաղաքի պատմական հիշողության մի մասն է։

Նմանատիպ գրառումներ

Լուրեր Հայաստանից