Մետրոյում տղամարդն արմունկով հարվածել է հղի կնոջը:

Մոսկվայի մետրոյում մի երիտասարդ արմունկով հարվածել է հղի կնոջը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ականատեսներից մեկը:

Ականատեսի խոսքով երիտասարդն իր քայլը մեկնաբանել է նրանով, որ կինն իրենից առաջ է մտել վագոն, ինչն իրեն դուր չի եկել: Իսկ հեռուստաալիքներից մեկի եթերում զրուցելիս երիտասարդը հերքել է կատարվածը՝ ասելով, թե ոչ ոքի չի հրել, ընդհակառակը, այդ կինն է տրորել իր ոտքը և ներողություն չի խնդրել, որի համար էլ ինքը պարզապես դիպել է կնոջ մեջքին: Երիտասարդը նաև նշել է, որ պատրաստ է ներողություն խնդրել, թեև որևէ «գերբնական» բան չի արել:

Նմանատիպ գրառումներ