Մերձմոսկովյան Դոմոդեդովոյում 17-ամյա ուսանողուհու դի է հայտնաբերվել:

Մերձմոսկովյան Դոմոդեդովոյում 17-ամյա ուսանողուհու դի է հայտնաբերվել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՌԴ ՔԿ Մոսկվայի վարչությունից:

Աղջկա դին հայտնաբերել է քույրը, ուշ գիշերը: Մարմնի վրա դանակի հարվածի բազմաթիվ հետքեր են հայտնաբերվել: Ուսանողուհուն նաև փորձել են խեղդել:

Դիակի հայտնաբերման վայրում նաև գումար է հայտնաբերվել: Հանցագործն այն չի վերցրել:

Հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով:

Նմանատիպ գրառումներ