Միասնական քննությունների լրացուցիչ փուլում կլինեն սահմանափակումներ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մեկնարկել է միասնական քննությունների լրացուցիչ փուլը: 858 դիմորդի համար քննությունները դեռևս ներկա գործընթաց են: Այսօր դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից»: Միասնականների երկրորդ փուլին ոչ բոլորն են մասնակցելու:

Օրերս բողոքարկման հանրապետական հանձնաժողովի նիստում որոշվել է, որ դիմորդներին, որոնց մոտ քննության ժամանակ հայտնաբերվել են հեռախոսներ, էլեկտրոնային սարքավորումներ, չի թույլատրվելու մասնակցել ընդունելության լրացուցիչ փուլին: «Այդպիսի մոտավորապես 15 դիմորդ կա: Նրանցից բացի, լրացուցիչ քննության չի թույլատրվելու մասնակցել նաև այն դիմորդներին, որոնք գրավոր աշխատանքը գրել են, այնուհետև դիմել են մեզ, թե քննության ընթացքում հիվանդ են եղել և չեն կարողացել ճիշտ գրել»,- տեղեկացրել է ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

Այդ երևույթներով պայմանավորված՝ կազմակերպիչները նպատակ ունեն հաջորդ տարվա քննությունները որոշակի փոփոխություններով անցկացնել: Կ. Նասիբյանը նշել է, որ նախատեսում են շրջանավարտների մուտքը քննասենյակներ ավելի խստորեն վերահսկել, որպեսզի չկարողանան օգտվել թաքցրած հեռախոսից ու մյուս սարքավորումներից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ գրառումներ