Միկոնոս կղզում կողոպտել են Ջիջի և Բելլա Հադիդների շքեղ առանձնատունը. մոդելները խոստացել են այլևս չվերադառնալ այնտեղ (լուսանկարներ):

Հունական Միկոնոս կղզում կողոպտել են Victoria’s Secret-ի մոդելներ Ջիջի և Բելլա Հադիդների շքեղ առանձնատունը, որի հետևանքով քույրերը մեծ վնասներ են կրել և խոստացել են այլևս երբեք չվերադառնալ այնտեղ, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ կողոպտիչները գողացել են քույրերի ողջ թանկարժեք զարդեղենը, հագուստները, ակնոցներն ու դրամապանակները:

Աղբյուրի տվյալներով՝ երբ 24-ամյա Ջիջին և 23-ամյա Բելլան իրենց վարձակալած առանձնատուն են վերադարձել քրոջ՝ Ալանայի ծննդյան տոնը նշելուց հետո, տունը տակնուվրա եղած են հայտնաբերել:

Աղջիկների հայրը՝ մուլտիմիլիոնատեր և անշարժ գույքի գործակալ Մուհամեդ Հադիդը TMZ -ին հայտնել է, որ աղջիկները «չափազանց ցնցված են» կատարվածի կապակցությամբ:

Աղբյուրը հաղորդում է, որ աղջիկների կարծիքով՝ գողությունը պլանավորված է եղել տունը վարձակալության տված անձնակազմի կողմից,  քանի որ նրանք իրենց տարածք ազատ ելումուտ անելու հնարավորություն են ունեցել:

Նրանց պնդմամբ՝ ոստիկանությունը կողոպուտի հայտնաբերմանը լուրջ չի վերաբերել, ուստի աղջիկները մասնավոր ինքնաթիռ են վարձել և ընդհատել իրենց ուղևորությունը:

Նրանք Instagram-ի իրենց հետևորդներին հայտնել են կատարվածի մասին և խորհուրդ են տվել իրենց հանգիստը մեկ այլ վայրում կազմակերպել:



Նմանատիպ գրառումներ