Միշտ ոճային. Աննա Դովլաթյանի գրավիչ լուսանկարները

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Աննան սեւ հագուստ է կրում, որն ընգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Նա ցածրակրունկ կոշիկներ է ընտրել, կերպարն ամբողջացրել է սեզոնի ամենաթրենդային պայուսակներից մեկով եւ արեւային ակնոցով։ Լուսանկարներից մեկում Աննան պատկերված է ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Մեկնաբանությունների հատվածում նա սրտիկի տեսքով սմայլիկ է օգտագործել։

Ավելի վաղ հրապարկված լուսանկարում զույգը դասական կերպարում էր։ Աննան, ինչպես միշտ, ոճային հագուստ էր կրում։ Նա վառ վարդագույն զգեստ էր ընտրել, որը համադրել էր բաց գույնի բարձրակրունկ կոշիկների ու ոճային պայուսակի հետ։ Նա խոշոր ականջօղեր էր կրում։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ արել։ «Այսքան նուրբ ու ներդաշնակ»,- գրել էր օգտատերերից մեկը։

Նմանատիպ գրառումներ