Միշտ ոճային. Սիրուշոյի հմայիչ լուսանկարը:

Երգչուհի Սիրուշոն կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին երկար, նախշերով զարդարված զգեստ է կրում, որը համադրել է շագանակագույն կոշիկների հետ։ Երգչուհին գրեթե դիմահարդարված չէ, իսկ մեկնաբանություններում գրել է. «Պետական պատմաերկրագիտական թանգարան»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Արցախում։ Հմայիչ եւ սիրված երգչուհին կրում էր դեղին, երկարափեշ, ոճային զգեստ։ Կադրերին կից նա անգլերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․ «Արցախն ինձ համար միշտ շատ ռոմանտիկ վայր է եղել․․․ այս գեղեցիկ բնական անձրեւանոց-ջրվեժը միայն ապացուցում է դա»։

Նմանատիպ գրառումներ