«Միշտ տարբերվող». Լուիզա Ներսիսյանը՝ վառ շպարով

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանն առանձնանում է իր ոճով։ Հմայիչ դերասանուհին նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով վառ կերպարը։

Instagram-յան էջում տեղադրված լուսանկարներում Լուիզա Ներսիսյանը սեւ բլուզ է կրում եւ վառ շպարով է. մուգ շրթներկով ընդգծված են շուրթերը, ինչպես նաեւ աչքերը։ Դիմահարդարումն, ամենայն հավանականությամբ, արվել է բեմական կերպարի համար. դերասանուհին մեկնաբանություններում գրել է. «Նոր ներկայացում»։ Հետեւորդները գնահատել են նրա կերպարը՝ նշելով, որ դերասանուհին միշտ տարբերվում է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներն արված էին Հյուսիսային պողոտայում։ Դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, սեւ վերնաշապիկ, վառ երանգի բարձրակրունկներ։ Կադրերից մեկում Լուիզա Ներսիսյանը պատկերված էր դստեր՝ Լիլիթի հետ։

Նմանատիպ գրառումներ