«Միսս տիեզերք Արմենիա» ճանաչվեց Դայանա Դավթյանը:

Գյումրու Սև բերդում այսօր կայացավ «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթը, որի ժամանակ հաղթող ճանաչվեց Դայանա Դավթյանը:

Այսպիսով՝ նա Հայաստանը կներկայացանի «Միսս տիեզերք» հեղինակավոր մրցույթում։

Այսօրվա մրցույթին մասնակցում էր 15 աղջիկ, քանի որ «Միսս Տիեզերքում» կարող են ներկայանալ միայն հայաստանաբնակ աղջիկները։ Նրանք ներկայացան 3 look-ով՝ տարազով, լողազգեստով և երեկոյան զգեստով։

Հուլիսի 15-ին կկայանա «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթը, որի ժամանակ կընտրվի «Միսս աշխարհի» հայաստանյան ներկայացուցիչը։

Նմանատիպ գրառումներ