Սպորտ

Մխիթարյանը փոխարինման մտավ և 4 րոպե անց դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ):

Իտալիայի A սերիայի 16-րդ տուրի շրջանակում ընթանում է «Ռոմա»-«Սպալ» հանդիպումը:

Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ «Ռոմա» հաղթում է 3-1 հաշվով: Մխիթարյանը փոխարինման մտավ 79-րդ րոպեին: Հենոն գոլը խփեց փոխարինման մտնելուց 4 րոպե անց:

Առաջին խաղակեսից հետո գայլերը պարտվում էին 0-1 հաշվով: Միակ գոլը 11 մետրից խփել էր Պիտանյան:

«Ռոման» երկրորդ խաղակեսում 53-րդ ու 66-րդ րոպեներին՝ Պելեգրինիի ու Պերոտիի ջանքերով 2 գոլ էր խփել ու առաջ անցել հաշվի մեջ: Պերոտին աչքի էր ընկել 11 մետրանոց հարվածի շնորհիվ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Աղբյուր  ArmSport.am

Առնչվող Հոդվածներ