«Մոտ ժամանակներս Թուրքիայի ցամաքային ուժերը կմտնեն Եփրատի արևելք». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մանազկերտի ճակատամարտի 948-րդ տարեդարձին նվիրված  արարողության ժամանակ խոսել է Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու մասին։ Էրդողանը նաև սպառնացել է ներխուժել Սիրիա, եթե անվտանգության գոտու շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները վերջնարդյունքում հաջողության չհասնեն. գրում է ermenihaber-ը:

«Թե դրսում, թե ներսում մենք հետապնդում ենք ահաբեկիչներին։ Մեր առաջնահերթությունը Եփրատի արևելքի հարցում դիվանագիտությունն է, բայց եթե արդյունքի չհասնենք, ապա մեր ծրագրերը կյանքի կկոչենք։ Մեր հարվածային և ոչ հարվածային անօդաչու թռչող սարքերն արդեն այդ տարածք են մտել։ Մոտ ժամանակներս մեր ցամաքային զինված ստորաբաժանումները կմտնեն այդ տարածք։ Երբ մենք մեր օդային և ցամաքային ուժերով մտնենք տարածք (Եփրատի արևելք), վիճակն ավելի պարզ կտեսնենք»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Թուրքիան անվտանգության գոտու ստեղծման համար մի շարք պահանջներ է առաջ քաշում, այդ թվում և իր կողմից ահաբեկչական համարվող քուրդ զինյալների դուրսբերումը տարածքից։  ԱՄՆ-ն պահանջում է, որ անվտանգության գոտին ունենա մինչև 14կմ խորություն, իսկ Թուրքիան՝ 40կմ խորություն: Ստեղծվելիք անվտանգության գոտու հարցերը քննարկելու համար Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնվել են ստեղծել համատեղ համակարգման կենտրոն։ 

Նմանատիպ գրառումներ