Նախագահ Սարգսյանը՝ Գյումրու ամենահին վարսավիրանոցում (լուսանկար):

Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Գյումրի քաղաքի կենցաղսպասարկման թիվ 1 վարսավիրանոց: Գյումրու ամենահին այս վարսավիրանոցը գտնվում է Գյումրու Վարդանանց հրապարակի մոտ։ Լյուքս վարսավիրանոցը համարվում է Գյումրու ամենակոլորիտային վայրերից մեկը և մշտապես զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է։

Նշենք նաև, որ այսօր՝ հունիսի 11-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իտալական պատվիրակության հետ այցելել է Գյումրի: Անդրադառնալով հայ-իտալական բիզնես համաժողովի շրջանակներում Իտալիայի պատվիրակության կատարած այցին՝ նախագահը ասել է.

«Սա մի քայլ, կամ պարզապես նախաձեռնություն չէ, այլ լայն նախաձեռնություն է, որը մի կարևոր նպատակ ունի՝ վերադարձնել կյանքը Գյումրիին, պաշտպանել Գյումրիի մշակութային ժառանգությունը և վերակենդանացնել, որպեսզի մեր հայրենակիցներն ու օտարերկրյա զբոսաշրջիկները շատ այցելեն: Այդ առումով կապը Գյումրիի հետ շատ կարևոր է: Ամիսներ առաջ Իտալիայում էի և այնտեղ հանդիպեցի Իտալիայի շինարարների և ճարտարապետների միության հետ ու այդտեղ որոշեցինք, որ իրենց հրավիրեմ այստեղ, հիմա էլ մարդիկ եկել են: Գաղափարն այն է, որ նրանց հետ միասին Գյումրիի մի մասը վերանորոգվի: Ինչո՞ւ իտալացիները. մի պարզ պատճառով, որովհետև նրանք հսկա մշակութային ժառանգություն ունեն և գիտեն պահպանել ու գնահատել մշակույթը։ Սա այն է, ինչ ուզում ենք, որ Գյումրին դառնա մշակութային կենտրոն»:

 

Նմանատիպ գրառումներ