Մշակույթ

Նաստյա Կամենսկիխի տեսահոլովակն ավելի քան 20 մլն դիտում է ունեցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ):

Ուկրաինացի երգչուհի Նաստյա Կամենսկիխի տեսահոլովակը, որը նկարահանվել է Elefante երգի հիման վրա, ավելի քան 20 մլն դիտում է ունեցել YouTube տեսահոսթինգում: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրմյան էջում:

Կամենսկիխը մի քանի կարճ տևողությամբ հոլովակ է հրապարակել սոցցանցում, որը ստեղծվել է տեսահոլովակի կադրերից, որում էլ մատնանշել է 20 000 000 դիտումը:  

Երգչուհու գրառման տակ արված մեկնաբանություններում Նաստյայի ամուսինը՝ երգիչ Ալեքսեյ Պոտապենկոն, շնորհավորել է կնոջը հաջողության առթիվ:

Առնչվող Հոդվածներ