ՆԱՏՕ-ն և Վրաստանը Սև ծովում համատեղ զորավարժություններ են իրականացրել:

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ երկիրը Սև ծովում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ զորավարժություններին ռազմական դաշինքի 4 նավ է մասնակցել, ինչպես նաև Վրաստանի ՆԳՆ-ի առափնյա ծառայության 2 նավ։

Զորավարժությունների նպատակը ռազմածովային ուժերի «համատեղելիության և փոխգործակցության մակարդակը» բարելավելն է։

Հստակեցվել է, որ ՆԱՏՕ-ի նավերը Վրաստան են ժամանել ապրիլի 1-ին, սակայն արդեն լքել են երկրի ջրային տարածքը։

Նմանատիպ գրառումներ