Նիկոլաս Պեպեն մոտ օրերս բուժզննում կանցնի Արսենալում. Sky Sports

Տրանսֆերային հրատապ տեղեկություն է ստացվել Անգլիայից։ Լոնդոնի «Արսենալը» մոտ է ևս մեկ նորեկի ձեռքբերմանը։

Sky Sports-ը վստահեցնում է, որ ֆրանսիական «Լիլի» ֆուտբոլիստ Նիկոլաս Պեպեն առաջիկա օրերին բուժզննում է անցնելու «Արսենալում»։ Ավելին, աղբյուրը պնդում է, որ կողմերի միջև վերջնական համաձայնություն է ձեռք բերվել։ 24-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ շաբաթվա ընթացքում կդառնա «Արսենալի» ֆուտբոլիստ։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պեպեն մտադիր չէ «Արսենալում» կարիերան շարունակելուն, քանի որ լոնդոնցիները այս տարի չեն մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը, մինչդեռ «Լիլլը» ունի մասնակցության իրավունք։ 

Օրեր առաջ Ունաի Էմերիի թիմի շարքերը համալրեց Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը։ Վերջինս մեկ տարով վարձակալությամբ հանդես կգա «Էմիրեյթսում»։ 

Աղբյուր  ArmSport.am

Նմանատիպ գրառումներ