Նիկոլ Փաշինյանը Ամուլսարում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների բիզնես շահերն՞ է պաշտպանում:

Երեկվա Փաշինյանի որոշումը Ամուլսարի հարցում իսկական խառնաշփոթ է առաջացրել  «հեղափոխական ճամբարում»:

Ոմանք Փաշինյանի այս որոշումը անվանում են մեկ բառով «դավաճանություն»:  Մյուսները այս ամենի մեջ մեղադրում են  Փաշինյանի շրջապատին և մասնավորապես փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ու նրա օգնական Վարագ Սիսեռյանին: Վերջինս լիբանանահայ է, իսկ դա նշանակում է, որ հաստատ կապ կարող է ունենալ «Էլարդ» նույնպես լիբանանյան ընկերության հետ, ով փորձաքննություն է անցկացրել և այնպիսի եզրակացության  է հանգել, որ նյարդայնացրել է Ամուլսարի հակառակորդներին:

Մեկ այլ   «հայրենասեր-սորոսական» Լևոն Բարսեղյանը արդեն պատրաստվում է «լյուստրացիա» իրականացնել  Փաշինյանի կողմնակիցներին ԱԺ-ում:

Սակայն այս շարքում իսկական «սենսացիոն» հայտարարությամբ հանդես եկավ  պրոֆեսիոնալ «հեղափոխական-բնապահպան»` Աննա Շահնազարյանը, ով «Ազատության» եթերում հայտարարեց, որ  Փաշինյանը աջակցելով «Լիդիանին», փաստացի աջակցում է նաև  ՀՀ 2-րդ նախագահի բիզնես շահերին:

Ավելին, նա ասաց դա առանց կատակի: Պարզվում է, երբ անցյալ տարի,  Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ անթույլատրելի է որ ցուցարարները փակեն դեպի սար գնացող ճանապարհ և եթե բողոք ունեն, ապա պետք է բողոքեն կառավարության շենքի դիմաց, դրանից հետո  տիկին Աննան և իր ընկերները քննություն են անցկացրել և այն եզրահանգմանն են եկել, որ Քոչարյանի ընտանիքի անդամները այս նախագծում ունեն բիզնես շահեր և դրա համար էլ Քոչարյանը նման հայտարարությամբ է հանդես եկել:

Եվ ստացվում է, որ պաշտպանելով «Լիդիանին», Փաշինյանը փաստացի աջակցում է Քոչարյանի բիզնես շահերին:

Սակայն  տիկին Աննան այստեղ ենթադրում է, որ կարող է և Փաշինյանը դրա մասին չգիտի և ինքնը` Աննան, «Ազատության» միջոցով  «հայտնում է» այս հուժ կարևոր լուրը:  Կարող ենք հաստատակամորեն նշել, որ եթե ասենք անցյալ դարի 37-38 թվականներին, ֆեյսբուքն ու «Ազատությունն» լինեին, ապա հաստատ ռեպրեսիաների քանակը մի կարգով ավելի շատ կարող էր լինել: Քանզի ֆանտազիաների անմեխսունակության գործոնն այդ դեպքում իր դերն ավելի  եֆեկտիվ կկատարեր: սակայն ինչևիցե, վերադառնանք այսօրվա օրերին: Եթե ճիշտ է տիկին Աննան, ապա հավանաբար, Քոչարյանի բիզնես գործնկերներն են նաև փոխվարչապետ Ավինյանն ու նրա օգնական  Սիսեռյանը:

Ահա և բացահայտվեցին   երկրի «սևերի» դավադրությունը կառավարության դեմ:

Ինչ կարելի է ասել այս ամենի մասին:

Նախ  տիկին Աննան  գնահատում է Քոչարյանի խոսքերը իր պատկերացումներով: Քոչարյանը, որպես նախկին նախագահ շատ լավ հասկանում է, թե ինչ է նշանակում երկրի համար, երբ մի խումբ քաղաքացիներ խափանում են բիզնեսի աշխատանքները: Աննայի համար, սա հուշում է, որ Քոչարյանը դա ասում է, քանզի առանց շահի նա չեր կարող նման բան հայտարարել: Ինչը, ըստ Ֆրեյդի, նշանակում է, որ հենց Աննան է հետապնդում նման շահեր այս հարցում: Աննան  իրականում չի հասկանում, թե ինչպես կարելի է առանց շահի, այս հարցում տեսակետ ունենալ: Ինչը ենթադրում է, որ ինքն  հաստատ ունի այդ շահը:

Իսկ թե որն՞ է այդ շահը, ցույց կարող է տալ միայն լրջագույն ազգային անվտանգության հետաքննությունը: Սակայն տիկին Աննան այս հարցում հանգիստ կարող է իրեն զգալ, քանզի այսօրվա դրությամբ, մեր երկիրն այդ քաղաքկան կամքը չունի այս ամենը բացահայտելու համար:

Ի դեպ, Ադրբեջանում, երբ սկսվում էր նավթային բումը, նույնպես «բնապահպանները» սկսեցին դրա դեմ պայքարել, քանզի, նաֆթի ու գազի հանքերը  նույնպես մեծ վնաս եին հասցնում երկրի բնությանը: Սակայն, ի դժբախտություն մեզ, Ադրբեջանի իշխանությունները քաղաքական կամք ունեցան, թույլ չտալու համար, որպեսզի կանխեն իրենց «բնապահպանների»   գործնեությունը: Արդյունքում, նրանք իրենց նավթի  գործոնի հաշվին, կարողացան ռազմական բալանսը փոխել ի օգուտ իրենց:

Մեզ մոտ, գործնթացները գնացին այլ ուղիով, որի արդյունքում, երկիրը կանգնած է այսօր բոլոր առումներով լինել չլինելու առջև:

Առայժմ այսքանը, իսկ երկրում  փաստացի  իրական քաղաքական լյուստրացիան շարունակվում է: Եվ հայտնի են  դառնում, թե ովքեր են «ազնիվ քյարփինջները», իսկ ովքեր …:

Իսկ ամբողջական լյուստրացիան վաղն է լինելու, քանզի առանց դրա երկիրն իրոք չի կարողանա ունենալ ապագա, կանգնելով անվտանգության լրջագույն խնդիրների առաջ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

Նմանատիպ գրառումներ