Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին ծննդյան տարեդարձի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Վարչապետի շնորհավորական ուղերձում մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ձեզ և ձեր ընտանիքի անդամներին ցանկանում եմ խաղաղություն, քաջառողջություն և երջանկություն: Հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում նաև Ձեր պատասխանատու ու անչափ կարևոր գործում:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք առավել կամրապնդենք մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու կընդլայնենք մեր պետությունների համագործակցությունը: Ես լի եմ լավատեսությամբ մեր ժողովուրդների ապագայի նկատմամբ: Համոզված եմ, որ ընդհանուր արժեքների վրա խարսխված հայ-վրացական հարաբերությունները շարունակական զարգացմամբ նպաստելու են մեր երկրների առաջընթացին ու բարեկեցությանը»:

Նմանատիպ գրառումներ