Նիկոլ Փաշինյանը պահանջել է ազատել Վիտալի Բալասանյանին:

Hayeli.am-ի տեղեկություններով` օրերս Արցախի նախագահի Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին և առաջարկել ազատման դիմում գրել: Բակո Սահակյանը իր առաջարկությունը հիմնավերել է` նշելով, թե դա Հայաստանի իշխանության կողմից բարձրացված պահանջ է:

Նման պահանջ Արցախի նախագահի առջև թերևս դրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հաշվի առնելով, որ վերջին շրջանում Բալասանյանը մի շարք հարցերում չէր թաքցնում իր ընդգծված անհամաձայնությունը ՀՀ հեղափոխական իշխանություններին:
Ինչպես հայտնի է` Վիտալի Բալասանյանը քնանդատել էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Արցախի հարցով: Մասնավորապես, Շուշիում Բալասանյանը լրագրողներին ուղղորդել էր դեպի ՀՀ վարչապետը՝ ասելով, որ «վերելակային բանակցություններ» վարողից հարցրեք, թե ինչու են սահմանին կրակոցները հաճախացել»։ Այս հարցի շուրջ ծավալվեց հեռակա բանավեճ, որը ՀՀ իշխանությա կողմից բացասական ընկալվեց:

Ի դեպ, Արցախի նախկին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի ամիսներ առաջ` ԱԺ ընտրությունների փուլում կատարված պաշտոնանկությունը ևս, ըստ որոշ ԶԼՄ տեղեկությունների, կատարվել է Նիկոլ Փաշինյանի պահանջով: Վիտալի Բալասանյանի դեպքում նման կտրուկ մոտեցումը կարող է պայմանավորված լինել նաև 2020 թվականին նախատեսված Արցախի նախագահական ընտրություններով:

hayeli.am

Նմանատիպ գրառումներ