Նյույորքյան հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի միանգամից 15 աշխատակցուհիներ սպասում են իրենց երեխաների ծննդին:

Նյու Յորքի հիվանդանոցներից մեկի ծննդաբերական բաժանմունքի 15 աշխատակցուհի «միաժամանակ» է հղիացել:

Ինչպես հաղորդում է CBS New York-ը, նրանցից առաջինը պետք է ծննդաբերի արդեն ապրիլին: Մյուսներն իրենց երեխաների ծննդին սպասում են ամռանն ու աշնանը:

Բուժքույրերի խոսքով՝ իրենց բախտը շատ է բերել աշխատավայրի հարցում. նրանք աշխատում են ծննդաբերական և նորածինների համար նախատեսված վերակենդանացման բաժանմունքում: Նրանցից ոմանք մտադիր են աշխատել մինչև ծննդաբերության օրը:

Հիշեցնենք, որ նախորդ նմանատիպ դեպքը գրանցվել էր ԱՄՆ Մեն նահանգ Փորթլենդ քաղաքի խոշորագույն բժշկական կենտրոնում, որի գինեկոլոգիական բաժանմունքում աշխատող բուժքույրերից ինը իրար հետևից հղիացել էին և պատրաստվում էին ծննդաբերության:

Նմանատիպ գրառումներ