Նյու Դելիում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել հունիսի համար:

Հնդկաստանի Նյու Դելի ազգային մայրաքաղաքային շրջանում երկուշաբթի ջերմաչափի ցուցիչը հասել է 48 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի՝ ռեկորդ սահմանելով հունիսի համար տեղի օդերևութաբանական դիտումների պատմության ընթացքում:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Skymet Weather եղանակային կանխատեսումների ընկերությանը, այսօր գրանցված 48 աստիճանն ամենաշոգ ջերմաստիճանն է, որը երբևէ գրանցվել է Նյու Դելիում հունիս ամսին:

Հնդկաստանի հյուսիսային շրջաններում «շոգ ալիք» է մոլեգնում: Մայիսի 30-ին Դելիի շրջանում ջերմաստիճանային ռեկորդ էր սահմանվել վերջին վեց տարվա կտրվածքով: Հնդկաստանի մայրաքաղաքի հարավային շրջանում օդի ջերմաստիճանը գրանցվել էր 46.8 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Դա 2013-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է մայիս ամսվա համար:

Նմանատիպ գրառումներ