Նորաձևությունը հղիության շրջանում․ Մարտա Կիրակոսյանի ոճային լուսանկարները (լուսանկարներ):

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը և ֆիթնես մարզիչ Նահապետ Խաչատրյանը շուտով ծնողներն են դառնալու։ Մարտան հղիության ընթացքի մասին առայժմ նախընտրում է չխոսել, սակայն հետևորդների հետ պարբերաբար կիսվում է լուսանկարներով։

Ապագա մայրիկն այս ընթացքում ևս շարունակում է պահպանել իր ոճն ու հագնվել նորաձև։  Մարտայի ֆոտոշարքերում և առօրյա լուսանկարներոմ հաճախ են հանդիպում վառ գույները։ Ներկայումս ևս երգչուհին շարունակում է հագնել ինչպես կանացի երկարափեշ զգեստներ, այնպես էլ հայտնի «հուդի»-ները՝ գլխանոցով վերնազգեստները, որոնք ընգծված վառ գույներով Մրտայի լուսանկարներում հաճախ են հանդիպում։

Նշենք, որ երգչուհին այս ընթացքում ամուսնու հետ գտնվում է ԱՄՆ-ում։

Հիշեցնենք՝ Մարտան և Նահապետն ամուսնացել են 2018 թվականի դեկտեմբերի 2-ին։  

Նմանատիպ գրառումներ