Նոր համագործակցության արդյունքում «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն կրկին Արցախում էր:

«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը վերջերս կրկին եղավ հյուսիս- արևելյան մի քանի զորամասերում: «Թամարա և Անի» ՍՊԸ-ի և «Օվալ պլաստիկ» ՍՊԸ-ի հետ համագործակցության արդյունքում (նվիրատվության կարգով) այցի ընթացքում զորամասերին են տրամադրվել «Juicinad» տիպի 2025 հատ զովացուցիչ ըմպելիքներ և 200 հատ պլասմասե 10 լիտրանոց ջրի տարաներ: Կազմակերպության մի շարք անդամներ ծանոթացել են զորամասերի կենցաղային պայմաններին, այցելել դիրքեր ու շփվել մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ:«Շնորհակալ ենք Վարուժան Խալաթյանին և Արմեն Մկրտչյանին համագործակցության համար. սա առաջին անգամն է, բայց հուսով ենք ոչ վերջին: Շնորհակալ ենք նաև Արեգ Հակոբյանին՝ այցի իրականացմանն աջակցելու համար և Կարեն Անտոնյանին՝ հերթական անգամ բեռները Արցախ անվճար փոխադրելու համար:  Կարևոր քայլ եմ համարում նման նախաձեռնությունները, որոնք ինչ- որ չափով օժանդակում են բանակին: Մեր կազմակերպությունը միշտ անելու է ամեն ինչ, իր ուժերի ներածին չափով, զինվորի կողքին լինելու համար», — ասաց ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը:

www.banak.info

Նմանատիպ գրառումներ