Շքեղ. Էմմիի բեմական կերպարը

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը շքեղ զգեստ է կրում։ Վարդագույն հագուստն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին երեկոյան սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար։ Էմմին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան։ «Սիրուն», «հոյակապ»,- մեկնաբանություններում գրել են նրանք։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Նա սեւ  զգեստ էր կրում ու նույն գույնի սպորտային գլխարկ։ Ձեռքերում որդիների պայուսակներն էին։ Էմմին լուսանկարը չէր մեկնաբանել, օգտագործել էր «երջանիկ մայր եւ կին, Լոս Անջելես, Կալիֆոռնիա» հեշթեգերը։

Նմանատիպ գրառումներ