Ողբերգական Ավտովթար. Վարորդի Դին Հայտնաբերել Են Ավտոմեքենայից Դուրս:

Այսօր՝ ապրիլի 25-ն, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Արտաշես Հակոբյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 OT 291 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 14-րդ կմ-ի Ջաջուռի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Նմանատիպ գրառումներ