«Ողջույն դեկտեմբեր»․ Մարինկա Խաչատրյանի նուրբ կերպարը

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» սերիալում, ճերմակ զգեստ է կրում։ Նա գեղեցիկ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար, որն ընդգծել է գեղեցկությունը։ Որպես աքսեսուար՝ դերասանուհին գոտկատեղին կապված ոճային պայուսակ է ընտրել։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չի կատարել, իսկ հեշթեգներում նշել է. «Ողջույն դեկտեմբեր»։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին շքեղ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ շպար։ Որպես աքսեսուար՝ դերասանուհին նուրբ վզնոց էր ընտրել։

Նմանատիպ գրառումներ