Ոստիկանությունը 10-ից ավելի «օրենքով գողի» է բերման ենթարկել:

SHANSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 9-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկվել մեծ թվով «օրենքով գողեր»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բերման ենթարկված «օրենքով գողերի» թիվն անցում է 10-ից ավելին։ Եվ նրանք բերման են ենթարկվել ինչպես Երևանից, այնպես էլ՝ մարզերից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ գրառումներ