Ովքե՞ր այս տարի կպայքարեն Գեղեցկուհու տիտղոսի և Հայաստանը «Միսս Տիեզերք»-ում ու «Միսս Աշխարհ»-ում ներկայացնելու համար․ մաս 2 (Photo):

Tert.am Life-ը գրում է.

Գեղեցկուհու տիտղոսակրի հավակնորդներն այս օրերին քննարկումներիի կենտրոնում են: Tert.am Life-ն իր ընթերցողներին ներկայացրել է «Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների առաջին 12 մասնակիցներին: Այսօր ներկայացնում ենք մյուս 13-ին: Այս 25 աղջիկը կպայքարեն Հայաստանը «Միսս Տիեզերք» և «Միսս Աշխարհ» մրցույթներում ներկայացնելու իրավունքը վաստակելու համար:

Գոհար Հարությունյանը երրորդ անգամ է կազմակերպում գեղեցկության մրցույթ: Այս տարի նա ընդլայնել է գործունեությունն ու միջոցառումը որպես փառատոն է անցկացնում: Այն մեկնարկել է երեկ և կտևի 15 օր:

Մասնակից աղջիկները 17-28 տարեկան են: Ոմանք կմասնակցեն միայն «Միսս Տիեզերք Արմենիա», ոմանք՝ միայն «Միսս աշխարհ Արմենիա»-ին, քանի որ միջազգային մրցույթների չափանիշները տարբեր են, օրինակ, «Միսս Աշխարհ»-ին կարող են մասնակցել 17-26 տարեկան, «Միսս Տիեզերք»-ին՝ 18-28 տարեկան աղջիկները: Բացի այդ, «Միսս աշխարհը» մասնակցության հնարավորություն է տալիս նաև սփյուռքահայերին, «Միսս Տիեզերքը»՝ միայն հայաստանաբնակներին:

«Միսս Տիեզերք Արմենիա»-ն կկայանա հուլիսի 9-ի՝ Գյումրու Սև բերդում: «Միսս աշխարհ Արմենիա»-ն՝ հուլիսի 15-ին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Առաջինը կունենա լողազգեստով ցուցադրություն, որը պարտադիր մաս է միջազգային մրցույթում: «Միսս աշխարհ Արմենիա»-ն լողազգեստով ցուցադրություն չի ունենա նույն՝ միջազգային մրցույթի չափանիշների հիմքով:

Ներկայացնում ենք Գեղեցկուհու տիտղոսակրի համար պայքարող աղջիկների երկրորդ մասին․

Լիանա Իսրայելյան, 24 տարեկան

Մոնիկա Գրիգորյան, 19 տարեկան

Մարգարիտա Արզումանյան, 18 տարկան

Նարե Օրդյան, 22 տարեկան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նմանատիպ գրառումներ