Ովքեր են «Անհայտ բաժանորդ»-ի ամենապոզիտիվ, ամենաբարի, ամենախաղաղ, ամենաէմոցիոնալ անդամները․ բացահայտում են դերասաններն ու ռեժիսորը:

«Անհայտ բաժանորդ» ֆիլմի մասին Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին: Սոս Ջանիբեկյանի, Անի Խաչիկյանի, Խորեն Լևոնյանի, Նազենի Հովհաննիսյանի, Բաբկեն Չոբանյանի, Մարջան Ավետիսյանի ու Արթուր Մանուկյանի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են: Նկարահանման վերջին օրը Tert.am Life-ը «Հարցախույզ» շարքի շրջանակում «հարցաքննել» է ստեղծագործական թիմի անդամներին ու հետաքրքիր բացահայտումներ արել միմյանց մասին:

Սեպտեմբերի 5-ին ռեժիսոր Արշո Հարությունյանի ֆիլմը մեծ էկրան կբարձրանա, մինչև այդ առաջարկում ենք ծանոթանալ նրանց բեքսթեյջի տրամադրություններին:

Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամը հագուստների գծով նկարչի ասիստենտ Նարինե Սահակյանն ու Անի Խաչիկյանն էին:

Ամենապահանջկոտը ես էի ու Բաբկեն Չոբանյանը:

Ամենախաղաղն Անի Խաչիկյանի որդին` Տեսլան էր ու օպերատորի ասիստենտ Նարեկ Առաքելյանը:

Ամենաէմոցիոնալն Արթուր Մանուկյանն ու Մարջան Ավետիսյանն էին:

Ամենաընկերասերը Խորեն Լևոնյանն է։

Ամենաբարին Նազենի Հովհաննիսյանն է:

Ամենաուշացողը․․․ երբեք չենք ունեցել ուշացողներ:

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը ես էի:

Ամենաբարդ տեսարանը Բաբկենի ու Մարջանի նախավերջին տեսարանը:

Ամենավատ նկարահանման օրը Նազենիի հայրիկի մահվան օրն էր:

Ամենալավ նկարահանման օրըգրեթե, բոլոր օրերն էին:

Նազենի Հովհաննիսյան

Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամը Խորոն է: Բոլորիս ծիծաղեցնում է, միշտ լավ անեկդոտներ է պատմում ու անխտիր բոլորիս նմանակումն անում է:

Ամենապահանջկոտն Արշոն է: Նա ունի շշմելու սիրուն հատկություն՝ նրբորեն ու  տակտով պահանջել:

Ամենախաղաղը Հրաչ Քեշիշյանն է: Շշմելու  խաղաղ է:

Ամենաէմոցիոնալը Մարջան Ավետիսյանն է:

Ամենաընկերասերը․․․ բոլորն ընկերասեր են: Ամենանյարդային պահին միշտ հայտնվում էր ինչ-որ մեկն ու ճիշտ խոսքով ու ժեստով պարպում դա: Լիդերների խումբ էր հավաքված՝ ստեղծագործականից մինչև տեխնիկական: Պատկերացրեք, ազգությամբ հայ, ամեն մեկը լիդեր իր ասպարեզում և հավաքվում են իրար գլխի, ուզում են անել խմբակային աշխատանք: Ամենաընկերասերն այդ օրվա ամենաընկերասերն է։

Ամենաբարին չգիտեմ ով է, բոլորը․․․:

Ամենաուշացողը ինձ թվում է՝ ես, թեև նկարահանումից չէի ուշանում: Կարևոր է, երբ բուն նկարահանումից չես ուշանում: Թեև նկարահանման հրապարակում առաջիններից էի լինում, որովհետև կվախենամ ուշանալ, դա ինձ կխանգարեր:

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը․․․ կախված է նրանից, թե ով ինչպես է եկել նկարահանման: Ամենանյարդային չունենք: Եղել են օրեր, երբ ես եմ նյարդային եղել, օր, երբ Մարջիկն է նյարդային եղել, Խորոն, Սոսը, Անին: Մենք բոլորս ինչ-որ մի օր պայթել ենք: Այդ առումով ամենաստաբիլը եղել են Քեշիշյան Հրաչը, երկրորդ ռեժիսոր Սուրոն, մեր դիմահարդարներն ու վարսահարդարը:

Ամենաբարդ տեսարանը Մարջիկի ու Բաբկենի (Մարջան Ավետիսյանի ու Բաբկեն Չոբանյանի) խորը հոգեբանական տեսարանն էր: Այնքան ծանր ու իրական էր, որ բոլորս մնացել էինք դրա տակ: Ուզում եմ երկուսին էլ ասել բրավո, փայլուն խաղացին:

Ամենավատ նկարահանման օրը մայիսի 24-ն էր՝ հայրիկիս մահվան օրը:

Ամենալավ նկարահանման օրը վերջինն էր, որը նախանշում է ֆիլմի սկիզբը: Ֆիլմի առաջին ծնունդը նկարահանման վերջին օրն է: Դա նաև տխրություն է հարուցում, ապրածդ շատ կարևոր էտապը վերջացավ:

Արթուր Մանուկյան

Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամը Սոսն է:

Ամենապահանջկոտն Արշոն է:

Ամենախաղաղն Անի Խաչիկյանն է:

Ամենաէմոցիոնալը Մարջան Ավետիսյանն է:

Ամենաընկերասերը․․․ բոլորն էլ հավասար ընկերասեր են, բայց Մարջանը շատ ջիգյարով է:

Ամենաբարին Մարջանը, Բաբկենը, Սոսը, Նազոն, Խորոն․․․բոլորն էլ շատ բարի են: Հակառակ դեպքում այսպիսի մթնոլորտ չէր լինի:

Ամենաուշացողը կարծում եմ՝ ես եմ:

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը ես եմ:

Ամենաբարդ տեսարանն ինձ համար իմ կարևոր տեսարաններից մեկն էր: Վատառողջ էի, շատ ծանր ստացվեց:

Ամենավատ նկարահանման օր չի եղել:

Ամենալավ նկարահանման օրն այսօր է՝ նկարահանումների վերջին օրը:

Անի Խաչիկյան

Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամն Արշոն է՝ մեր ռեժիսորը:

Ամենապահանջկոտն օպերատոր Սուրեն Թադևոսյանն է:

Ամենախաղաղն Արթուր Մանուկյանն է:

Ամենաէմոցիոնալը Բաբկեն Չոբանյանն է:

Ամենաընկերասերը դիմահարդար Սալբի Աղաջանյանն է:

Ամենաբարին վարսահարդար Նանո Ջուլհակյանն է:

Ամենաուշացողը ինձ թվում է՝ ես եմ:

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը բոլորս ենք:

Ամենաբարդ տեսարանն իմ ու զուգըկնկերոջս՝ Սոսի պատմության ջրի երես դուրս գալու սկզբնական  հատվածն էր: Հետո հոգեբանորեն ավելի բարդ տեսարաններ ենք ունեցել, սակայն նկարահանման այդ օրը շատ դժվար էր:

Ամենավատ նկարահանման օրը դրսի տեսարանների նկարահանումներն էին, որովհետև արևի տակ շատ դժվար էր:

Ամենալավ նկարահանման օրը նկարահանման վերջին օրն է, բայց և ամենատխուրը:

Խորեն Լևոնյան

Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամն Հրաչ Քեշիշյանն է:

Ամենապահանջկոտն Արշոն է:

Ամենախաղաղն Արշոն է:

Ամենաէմոցիոնալն Արշոն է:

Ամենաընկերասերն Արշոն է:

Ամենաբարին Արշոն է:

Ամենաուշացողը ես եմ:

Նկարահանումից առաջ ամենանյարդայինն Արշոն է:

Ամենաբարդ տեսարանը բոլոր տեսարաններն էին:

Ամենավատ նկարահանման օրը բոլոր օրերն էին:

Ամենալավ նկարահանման օրը բոլոր օրերն էին:

Սոս Ջանիբեկյան

Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամը բոլորն էին:

Ամենապահանջկոտը բոլորն էին:

Ամենախաղաղը բոլորն էին:

Ամենաէմոցիոնալը բոլորն էին:

Ամենաընկերասերը բոլորն էին:

Ամենաբարին բոլորն էին:

Ամենաուշացողը բոլորն էին:

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը բոլորն էին:

Ամենաբարդ տեսարանը բոլորն էին:

Ամենավատ նկարահանման օրը ամեն օր էր:

Ամենալավ նկարահանման օրը ամեն օր էր:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

tert.am

Նմանատիպ գրառումներ