Ով կպատկերացներ, որ այս երկրի առաջին տիկինը չքնաղ հայուհի է. (Լուսանկարներ):

Օրեր առաջ հայտնի դարձավ Բաշկորտոստանի Հանրապետության նոր նախագահի անունը՝ Ռադի Խաբիրով, ում կինը ազգությամբ հայուհի է։

Այս գեղեցկուհի հայուհին Կարինե Ավետիսյանն է, ում մասին ներկայացնում ենք ստորև։

Բաշկիրիայի 54-ամյա նախագահ Ռադի Խաբիրովը 2017 թվականի մարտից զբաղեցնում էր մերձմոսկվյան Կրասնոգորսկի քաղաքապետի պաշտոնը։ Իսկ Կարինեն նրա երկրորդ կինն է։ Ռադի Խաբիրովը առաջին կնոջից երկու դուստր ունի։

36-ամյա Կարինեն ծնունդով Ադիգեյից է։ 2006 թվականին ավարտել է Կուբանի պետական բժշկական համալսարանը՝ մասնագիտությամբ բժիշկ-ատամնաբույժ և նկարչուհի։

Կարինեն ևս նախկինում ամուսնացած է եղել և իր նախկին ամուսնությունից որդի ունի, իսկ 2017 թվականին նա իր երկրորդ ամուսնուն՝ Բաշկիրիայի նախագահին, որդի պարգևեց, ում անվանել են Ֆարիտ։

Նմանատիպ գրառումներ