Հետաքրքիր փաստեր

Որոնք են «թմրանյութ-մթերքներըլ»:

Միչիգանի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել ուսանողներիշրջանում և պարզել են, թե որոնք են «թմրանյութ-մթերքներըլ»:

Կախվածություն առաջացնող մթերքների մեջ առկա են ածխաջրեր և յուղ 2:1 հարաբերակցությամբ: Ըստ գիտնականների նման հարաբերակցությամբ բաղադրություն առկա է նաև մայրական կաթում:

Հետազոտության համար գործածել են 35 տարբեր մթերքներ, որոնցից առավել կախվածություն առաջացնում են կաթնային շոկոլադը, պաղպաղակը, թխվածքաբլիթները, չիպսերը, ֆրին և պիցցան: Հարցման մասնակիցների շրջանում քիչ կախվածություն ունեն նաև բուրգերները և փոփկորնը:

Ըստ գիտնականների՝ վաղ տարիքում մարդու ուղեղը հիշում է ուտելիքից ստացած հաճույքը, ուստի և մեծ հասակում մեզ դուր են գալիս այն մթերքները, որոնք հիշեցնում են առաջին համային զգացողությունները:

Առնչվող Հոդվածներ