Որպեսզի արագացնեմ քաղաքական պրոցեսները և պաշտպանեմ մեր երկիրը կործանումից, գրել եմ ու ձեր դատին եմ հանձնում վարչապետի հրաժարականի տեքստ. Մարինա Խաչատրյան

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵՔ, ԹՈՂ ՇՈՒՏ ՍՏՈՐԱԳՐՎԻ։

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ

Լքելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը` ցանկանում եմ վերջապես մի բարի գործ կատարել Հայաստանի Հանրապետության և Հայաստանի քաղաքացիների համար։

Ես խոստովանում եմ, որ

• իշխանության եմ եկել օտարածին ուժերի ղեկավարությամբ և օգնությամբ
• նպատակ չեմ ունեցել պայքարել իրական արատավոր երևույթների դեմ և հանուն հայ ազգի բարեկեցության
• իշխանության եմ բերել անփորձ երեխաների, որ նրանց կառավարելը հեշտ լինի
• իմ կառավարությունում ունեցել եմ մարդիկ, ովքեր ենթարկվել են ոչ թե ինձ, այլ անմիջականորեն օտար ուժերին` հանդիսանալով ադրբեջանական գործակալներ
• աջակցել ու հնազանդվել եմ հակապետական, հակաքրիստոնեական, հակահայկական, ապազգային ուժերին ու գործողություններին
• աջակցել եմ համասեռամոլության քարոզին (հենց ԱԺ ամբիոնից)
• աջակցել եմ Հայկական ավանդական ընտանիքի, Հայոց բանակի, Հայ առաքելական եկեղեցու, Հայոց պատմության ու մշակույթի աղավաղմանը, քայքայմանը և այլասերմանը
• չեմ պայքարել կոռուպցիայի դեմ, ավելին, մասնակցել եմ պետական թալանին, յուրացումներին` հիմնադրամների ստեղծման, գործուղումների, պարգևավճարների, ուտելու և գորգլվայի փառատոնների, մեկ անձից գնումների և նմանօրինակ այլ հույժ կարևոր միջոցառումների միջոցով
• Հայաստանը դարձրել եմ կլինիկական փորձարկումների դաշտ ինձ փող տվողների համար
• կտրել եմ բոլոր կապերը Սփյուռքի հետ, բացի ինձ պաշտողներից ու ինձ փող ուղարկողներից
• բոլոր դիվանագիտական հարաբերություններն ուղարկել եմ «գրողի ծոցը», ո՞ր գրողի …. հետո կիմանաք
• քանի-որ ես չունեմ դիպլոմ և որևէ ԲՈւՀ չեմ ավարտել, ապա ես նախանձով եմ լցված բոլոր կրթված անձանց նկատմամբ; այս սխալն ուղղելու համար ես ձեռնամուխ եմ եղել կրթական համակարգի ավերմանը` այն դնելով Ով մեծն կարաբինայի փափկամսերի տակ
• քանի-որ ժամանակին ինձ թույլ չեն տվել իմ ուզած չարություններն անել, ես վրեժխնդիր եմ եղել բոլոր նրանցից, ովքեր ինձ նեղացրել են, այդ թվում նաև գաղութում
• իմ որդին ծառայությունն անց է կացրել սկզբում Արցախի նախագահի նստավայրում, ապա Երևանի փողոցներով զբոսնելով 
• խաբել եմ ում որ հնարավոր էր և ինչքան-որ դերասանական հնարավորություններս են ներել; ասում են. լավ էլ ստացվել է։

Հիմա եկել է հրաժարականի պահը։ Ես վաղուց էի ուզում այն գրել, բայց Լարիսը, Լևոնը ու Լևոնի բաջին ասում էին. «Հանգի՛ստ նստի՛՛ր տեղդ»։

Սիրելի՛ ժողովուրդ, ձեր պոդդերշկի կարիքն ունեմ …. Հրաչ ջան, քո պոդդերշկեն էլ ա պետք։ Ըստ օդում պտտվող լուրերի, ինձ չեն ներելու, ոչ պատվիրատուներս, ոչ հայ ազգը, ոչ էլ կնիԳս։

Հ.Գ. Գործ չկա
Հ.Գ.2 Ընտանիքով փանտրում ենք աշխատանք

Նմանատիպ գրառումներ