Արտակարգ դեպք/Պատահարներ

Ուկրաինացին աշխատանքի է գնացել նռնակով և սպառնացել պայթեցնել այն:


Ուկրաինայի Խարկով քաղաքում տղամարդն աշխատանքի է գնացել «Ֆ1» նռնակով և սպառնացել պայթեցնել այն: Այս մասին հաղորդում է Газета-ն՝ վկայակոչելով Ազգային ոստիկանության կայքը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին: Չարագործն արդեն ձերբակալվել է: Հայտնի է դարձել, որ տղամարդը Դոնբասի ռազմական գործողությունների մասնակից է:

«Զննության ընթացքում ոստիկանության աշխատակիցները չարագործի մոտից առգրավել են բռնկիչով «Ֆ1» նռնակ, իսկ վերջինիս բնակության վայրից՝ ավելի քան 400 տարբեր կալիբրի փամփուշտներ, Կալաշնիկով ինքնաձիգի փամփշտատուփ՝ իր փամփուշտներով, նունչակի հիշեցնող մետաղական առարկա»,- ասվում է հաղորդագրությունում:

Ձերբակալվածի դեմ արդեն քրեական գործ է հարուցվել

Առնչվող Հոդվածներ