Պակիստանում գնացքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 73 մարդ:

Պակիստանի Փենջաբ նահանգում գնացքի հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 73-ի. հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝  պակիստանական Dawn թերթին հղումով:

Վիրավորվել է 40 մարդ, նրանցից 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Ավելի վաղ հաղորդվել էր 62 զոհի և 30 վիրավորի մասին:

Հրդեհը տեղի է ունեցել հինգշաբթի ուղևորատար գնացքում՝ ոչնչացնելով երեք վագոն: Ուղևորների մեծ մասը մահացել է, երբ խուճապահար դուրս են նետվել այրվող վագոններից:

Հրդեհի պատճառը, ըստ երկրի Երկաթուղիների նախարար Ռաշիդ Ահմեդի, եղել է գազաբալոնի պայթյունը:

Նմանատիպ գրառումներ